Հայաստանը 8-րդն է Բոսնիայում
Աջակցիր «Ա1+»-ինԲոսնիայում ավարտվեց աթլետիկայի Եվրոպայի 3-րդ լիգայի թիմային առաջնությունը, որտեղ հանդես էին գալիս եվրոական 13 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանի հավաքականը համեստ ելույթ է ունեցել եւ գրավել է 8-րդ հորիզոնականը:
Մասնակից հավաքականները պայքարում էին 1-2-րդ հորիզոնականների համար, ինչը իրավունք է տալիս հաջորդ տարի հանդես գալ 2-րդ լիգայում: Հայաստանի ներկայացուցիչներից ոչ բոլորն էլ հաջող հանդես եկել մրցաշարում:
Կանանց պայքարում Հայկանուշ Բեգլարյանը եռացատկում գրավել է 2-րդ հորիզոնականը: Տղամարդկանց պայքարում հեռացատկորդ Վահրամ Փահլեվանյանը հանգրվանել է առաջին տեղում: Մի շարք այլ վարժություններում գրանցվել են ցածր արդյունքներ, ուստի թիմային պայքարում Հայաստանը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:
3-րդ լիգայի հաղթող է դարձել Իսրայելը, որին հաջորդել են Մոլդովան եւ Դանիան: Ադրբեջանը, որը իր կազմում ընդգրկել էր մի շարք աֆրիկացի աթլետների, հանգրվանել է 5-րդ հորիզոնականում: Վրաստանի հավաքականը զբաղեցրել է 9-րդ տեղ: