Հայկական թիմերի բախտը չբերեց
Աջակցիր «Ա1+»-ինՀայկական թիմերին թեժ ամառ է սպասվում: Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության որակավորման առաջին երկու փուլերի վիճակահանության արդյունքում Հայաստանի ներկայացուցիչները բարդ մրցակիցներ են «ստացել»: Հայկական թիմերից «Բանանցը» եւ «Միկան» պայքարը սկսելու են առաջին փուլից, իսկ Կապանի «Գանձասարը»' 3-րդ:
Որակավորման առաջին փուլում Երեւանի «Միկան» մրցելու է շվեդական «Հելսինբորգի» հետ, որի կազմում ելույթ է ունենում աշխարհահռչակ ֆուտբոլիստ Հենրիկ Լարսոնը: Հուլիսի 2-ին «Միկան» հյուրընկալվելու է շվեդական թիմին, իսկ մեկ շաբաթ անց թիմերը կմրցեն Երեւանում:
«Բանանցը» որակավորման առաջին փուլում ուժերը չափելու է բոսնիական «Շիրոկի Բրիյեգի» հետ, որի հետ առաջին հանդիպումը Արմեն Գյուլբուդաղյանցի սաները կանցկացնեն հյուրընկալվելիս' հուլիսի 2-ին: Հուլիսի 9-ին «Բանանցը» բոսնիական թիմին կհյուրընկալի «Հանրապետական» մարզադաշտում:
Կապանի "Գանձասարը" որակավորման 2-րդ փուլում մրցելու է հոլանդական ՆԱԿ-ի հետ: Հայկական թիմը առաջին հանդիպումը կանցկացնի հյուրընկալվելիս հուլիսի 16-ին, իսկ հուլիսի 23-ին արդեն Երեւանում կընդունի հոլանդացիներին: