Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորվաթիան մեզ մրցակից

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի 2009-10 թթ. խաղարկության որակավորման երկրորդ մրցելու է Խորվաթիայի չեմպիոն Զագրեբի "Դինամոն":

Հայկական թիմը վիճակահանությունից առաջ հայտնվել է առավել ցածր վարկանիշ ունեցող ակումբների զամբյուղում, ուստի նրա հնարավոր մրցակիցների թվում էին բավական ուժեղ թիմեր: Ամեն դեպքում «Փյունիկը» կարող էր ավելի համեստ մրցակից ստանալ: Օրինակ' Իսլանդիայի չեմպիոն «Հաֆնարդյորֆյուրը» կամ ֆիննական «Ինտերը»:

Սակայն մրցակիցը լինելու է խորվաթական ուժեղագույն ակումբը' «Դինամոն», որը վերջին տարիներին բավական հաջող է հանդես գալիս Խորվաթիայի առաջնություններում:

Հարեւան Վրաստանի չեմպիոն «Վիտ Ջորջիան» որակավորման երկրորդ փուլում մրցելու է սլովենական «Մարիբորի» հետ, իսկ ադրբեջանական «Բաքուն» հանդիպելու է լիտվական «Էկրանասին»:

Հիշեցնենք, որ նախորդ տարի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում երկու խաղերի արդյունքում 0:3 հաշվով զիջել էր կիպրոսական «Անորտոսիսին»: