Հայաստանը ընդդեմ Ֆրանսիայի
Աջակցիր «Ա1+»-ինՎերջին 2 Համաշխարհային օլիմպիադաների հաղթող շախմատի Հայաստանի հավաքականը 7 ամսվա ընդմիջումից հետո կրկին հանդիպում կանցկացնի: Հայ շախմատիստները հունիսի 24-25-ը Փարիզում ընկերական հանդիպում կանցկացնեն Ֆրանսիայի հավաքականի հետ:
Հանդիպումը կայանալու է արագ շախմատի կանոներով, ուստի մրցող թիմերը հնարավորություն կունենան մի շարք հանդիպումներ անցկացնել: Հայաստանի հավաքականը մարտական կազմով է մեկնում Ֆրանսիա: Հավաքականում են Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը:
Ֆրանսիայի հավաքականի կազմում են ընդգրկված են Մաքսիմ Վաչե-Լագրավը, Լաուրեն Ֆրելնետը, Ջոել Լոթյեն, Քրիստիան Բաուերը: Իսկ ահա ֆրանսիացիները առաջատար խաղացող Էթիեն Բաքրոն բացակայում է:
Հանդիպման բացման արարողությունը կկայանա հունիսի 24-ին Երեւանի ժամանակով 17:00-ին, իսկ 17:30-ին թիմերը կանցկացնեն առաջին հանդիպումը: Յուրաքանչյուր խաղային օրը մրցող թիմերը 4 անգամ կնստեն խաղատախտակի դիմաց: