Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ-ոքի կամ պարտությո՞ւն

Սպորտ

Միջազգային բուքմեյքերական գրասենյակները սկսել են խաղադրույքներ վերցնել վաղը կայանալիք Շվեյցարիա-Հայաստան երիտասարդական հավաքականների մրցավեճի վրա: Խաղի բացահայտ ֆավորիտը շվեյցարացիներն են:

Տանտերերի հաղթանակի համար սահմանվել է 1.20 գործակից, իսկ ահա Հայաստանի հաղթանակի վրա խաղադրույք է ընդունվում անհավանական` 13.00 գործակցով: 5.80 գործակից է սահմանվել ոչ-ոքիի համար: Այն, որ Հայաստանը այս մրցավեճում չի պարտվի, սահմանվել է 4.80 գործակից:

Բուքմեյքերները կարծում են, որ առաջիկա խաղը գոլառատ պայքարում է ընթանալու: Այն, որ այս խաղում կլինի 3 եւ կամ ավել դարպասի գրավում, սահմանվել է 1.50 գործակից:

Խաղը սկսվելու է Երեւանի ժամանակով 23:00-ին եւ կայանալու է Վիլ քաղաքի «Սպորտպարկ Բերգհոլց» մարզադաշտում: Այստեղ սովորաբար իր հանդիպումներն է անցկացնում «Վիլ» ակումբը: Մարզադաշտը ունի 7000 նստատեղ:

Շվեյցարիայի եւ Հայաստանի երիտասարդականների համար առաջիկա հանդիպումը առաջինը կլինի «Եվրո-2011»-ի ընտրական փուլում: Այս հավաքականների հետ նույն ենթախմբում են նաեւ Թուրքիայի, Վրաստանի, Իռլանդիայի եւ Էստոնիայի հավաքականները: