Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս անգամ ձախողվեց

Սպորտ

Ստամբուլում մեկնարկել է նետաձգության աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ փուլը, որտեղ խիստ անհաջող են հանդես եկել Հայաստանի ներկայացուցիչները: Տղամարդկանց պայքարում սպասելիքները մեծ էին Արշակ Պետրոսյանից, որը վերջերս Սոֆիայում կայացած Եվրոպայի Գրան-պրի խաղարկության 2-րդ փուլում արժանացել էր բրոնզե մեդալի:

Թվում էր` այս անգամ եւս Պետրոսյանը կկարանողա պայքարել բարձր հորիզոնականների համար, սակայն որակավորման փուլում հայ նետաձիգը վաստակեց 1250 միավոր եւ հանգրվանեց ընդամենը 72-րդ հորիզոնականում: Պայքարը շարունակելու համար Պետրոսյանին անհրաժեշտ էլ լինել առաջին 64 հորիզոնականներում, ուստի Արշակը դուրս մնաց հետագա պայքարից:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Հովհաննես Պետրոսյանը, ավելի անհաջող հանդես եկավ եւ 1234 արդյունքով գրավեց 77-րդ հորիզոնականը:

Կանանց պայքարում այս րոպեներին ելույթ է ունենում Հայաստանի միակ ներկայացուցիչը` Գոհար Շահնազարյանը: Վերջինս առաջին 2 վարժություններից հետո ընթանում է վերջին հորիզոնականներում եւ ամենայն հավանականությամբ` դուրս կմնա հետագա պայքարից: