Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մրցամարտը չհասցրին ավարտին

Սպորտ

 

Մարզահամերգային համալիրում շարունակում է բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը, որտեղ այսօր կայացան նախանական փուլի հերթական հանդիպումները:

Աստիբանաբար պայքարի մեջ են մտնում ծանր քաշայինները, որոնց պայքարում ֆավորիտները բացահայտ առավելություն ունեին: 80-ից բարձր քաշային կարգում մոլդովացի Վիկտոր Յալիմովը 13:1 հաշվով առավելության հասավ խորվաթ Ջոսիպ Գրանիկի նկատմամբ: Այս քաշային կարգում Ռուսաստանի ներկայացուցիչ Հասան Գիմբատովը ոչ մի հնարավորություն չթողեց թուրք Սադիկ Մուհամեդին: Այս մրցամարտը ժամանկից շուտ ավարտվեց եւ Գիմբատովին մրցավարները հաղթանակ շնորհեցին, իսկ Թուրքիան հերթական կորուստը ունեցավ ընթացիկ առաջնությունում:

Բավական արդյունավետ ստացվեց 52 կգ քաշայիներ Կարազաննա Ռամիրեզի (Կուբա) եւ Միքայել Ռոյ Քարրոլի (Իռլանդիա) մրցամարտը: Կուբացին հաղթեց 16:8 հաշվով:

Իսկ ահա Գիորգի Միզսեյ (Հունգարիա)-Ջիմ Հաե Կիմ (Կորեա) զույգի պայքարում հանդիսականները ականատես եղան ընդամենը 3 միավոր, որոնց բոլորն էլ վաստակեց կորեացի մարզիկը եւ անցավ հաջորդ փուլ:

Պայքարի մեջ չեն մտել 80 կգ քաշայինները: Վաղը այս քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսան Նազանյանը մրցելու է Իսրայելի ներկայացուցիչ Սաբիհ Զայադի հետ: Հաջողության դեպքում Նազանյանը միանգամից դուրս կգա քառորդ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Դոգան Էր (Թուրքիա)-Ալեքս Տոթ (Հունգարիա) զույգի հաղթողի հետ: