Օրացույց. Մայիսի 26
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ծնվել են
1968-Սթիվ Սեդգլեյ (անգլիացի ֆուտբոլիստ)
Կարիերայի լավագույն տարիները անցկացրել է Լոնդոնի «Տոտենհեմում» 1989-94 թթ.: Ելույթ է ունեցել նաեւ «Իպսվիչում», «Քովենթրիում» եւ «Վուլվերհեմփթոնում»: Ներկայումս «Լուտոն» ակումբում աշխատում է որպես երիտասարդների մարզիչ:
1974-Լարս Ֆրոլանդեր (շվեդ լողորդ)
Շվեդ լողորդը կարիերայի ընթացքում մեդալներ է նվաճել բոլոր խոշորագույն մրցաշարերում: Ամենամեծ հաջողությունը արձանագրել է 2000 թ. Սիդնեյի առմային օլիմպիական խաղերում, որտեղ ոսկե մեդալի արժանացավ 100 մ բատերֆլայ ոճում: Նախքան այդ օլիմպիական խաղերում 2 արծաթե մեդալի էր արժանացել 200 մ ազատ ոճի էստաֆետայում: Բազմիցս մեդալներ է նվաճել նաեւ աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում:
1977-Լուկա Տոնի (իտալացի ֆուտբոլիստ)
Իտալացի բարձրահասակ հարձակվողը կարիերայի ընթացքում հանդես է եկել մի շարք թիմերում: Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է իտալական «Մոդենայում», ապա հանդես եկել այլ իտալական ոչ ուժեղ թիմերում, իսկ 2005 թ. պայմանագիր է կնքել Ֆլորենցիայի «Ֆիորենտինայի» հետ: Հենց այստեղ էլ Տոնին մեծ ճանաչում ձեռք բերեց ֆուտբոլային Եվրոպայում, ամրապնդվեց Իտալիայի հավաքականի կազմում: 2006 թ. դարձավ Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու, իսկ 2007 թ. տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա», որի կազմում դարձավ Բունդեսլիգայի 2008 թ. լավագույն ռմբարկու: Իտալիայի հավաքականի կազմում դարձել է 2006 թ. աշխարհի չեմպիոն: