Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

3 անգամ նույն հորիզոնականում

Սպորտ

Թայլանդում ավարտին է մոտենում ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին ողջ կազմով մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականը:

Առայժմ Հայաստանի հավաքականը նվաճել է 1 մեդալ: 56 կգ Սմբատ Մարգարյանի նվաճած արծաթին նոր մեդալներ դեռ չեն հաջորդել: 69 կգ քաշային Ռաֆի Մելիքյանը երկամարտի 261 կգ արդյունքով հանգրվանեց 7-րդ հորիզոնականում:

Մեդալից հեռու էր նաեւ 77 կգ քաշային Արեն Ներսեսյանը, որը երկամարտում ցույց տվեց 279 կգ արդյունք եւ գրավեց 7-րդ հորիզոնականը: Չեմպիոնի կոչումը 311 կգ արդյունքով նվաճեց Ռուսաստանի ներկայացուցիչ Եգոր Կլիմանովը:

Դարձյալ 7-րդ հորիզոնականում հայտնվեց 85 կգ քաշային Ազատ Սայադյանը, որը երկամարտի արդյունքում բարձրացրեց 288 կգ:

Հայաստանի ներկայացուցիչների պայքարի մեջ չեն մտել 94 կգ-ից բարձր Հրաչ Դարիբյանը եւ Միշա Մուրադյանը:

Թիմային պայքարում առաջատարները Չինաստանի եւ Ռուսաստանի հավաքականներն են, որոնց հաջորդում է Ղազախստանը: