4 ԹԻՄԵՐ ՍՏԱՑԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր տեղի ունեցավ ՀՖՖ Արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (առաջին ատյանի մարմին) նիստը, որի ընթացքում քննարկվեց ՈՒԵՖԱ-ի ակումբային պաշտոնական մրցաշարերի մասնակից ակումբներին արտոնագրերի շնորհման հարցը: Նիստի ընթացքում որոշում կայացվեց արտոնագրեր շնորհել «Փյունիկին» , «Բանանցին», «Միկաին» եւ «Արարատին»: Այս արտոնագիրը հնարավորություն է տալիս վերը նշված ակումբներին մասնակցել ՈՒԵՖԱ-ի ակումբային պաշտոնական մրցաշարերին:
«Փյունիկի» այս տարի եւս մասնակցելու է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլին, իսկ «Բանանցը» հանդես կգա ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: Առայժմ հայտնի չէ, թե որ մրցաշարում Հայաստանը կներկայացնեն «Արարատը» եւ «Միկան»: Վաղը կայանալիք Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում հաղթելու դեպքում «Արարատը» իրավունք կստանա հանդես գալ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում, իսկ «Միկան» ելույթ կունենա Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունում, որտեղ Հայաստանի մրցակիցը կլինի Մոլդովայի ներկայացուցիչը: Եթե գավաթի եզրափակիչում հաղթի «Բանանցը», ապա Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունում հանդես կգա «Արարատը»: