Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԱՎԱԹԻ 17-ՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ

Սպորտ

Վաղը Իջեւանի «Արնար» մարզադաշտում կկայանա ֆուտբոլի Հայաստանի գավաթի 17-րդ խաղարկության եզրափակիչը: Ինչպես եւ նախորդ տարի եզրափակիչում կհանդիպեն «Արարատը» եւ «Բանանցը»:

Հայաստանի գավաթը խաղարկվում է 1992թ.-ից: Այս մրցաշարի եզրափակիչը սկզբում անցկացվում էր մայիսի 28-ին, սակայն 1999թ.-ից սկսած եզրափակիչները կայացել են մայիսի 29-ին կամ 27-ին, իսկ 2004թ.-ին որոշվեց այսուհետեւ այս մրցավեճը որպես կանոն անցկացնել մայիսի 9-ին: Մինչ այժմ գավաթի խաղարկություններում հաղթել են ընդամենը 5 թիմեր: Խոսքը «Փյունիկի», «Արարատի», «Բանանցի», «Միկայի» եւ «Ցեմենտի» մասին է: Մյուս թիմերը լավագույն դեպքում հասել են մինչեւ եզրափակիչ: Մասնավորապես Գյումրիի «Շիրակը» 3 անգամ դուրս գալով եզրափակիչ պարտվել է: Աբովյանի «Կոտայքը», որը այլեւս գոյություն չունի, եզրափակիչներում զիջել է 2 անգամ:

Որքան էլ տարօրինակ է` գավաթի խաղարկություններում ամենաշատը հաջողության է հասել «Միկան», որը ամենաերիտասար հայաստանյան ակումբներից մեկն է, սակայն 2000-2006թթ. ժամանակատավածում 5 անգամ տիրացել է գավաթին: Բոլորից շատ գավաթին տիրացած ֆուտբոլիստները ցուցակը գլխավորում է Տիգրան Գսպեյանը: Այս ֆուտբոլիստը միանգամից 5 անգամ է դարձել գավաթակիր: 4-ական անգամ նման պատվի են արժանացել Արմեն Պետիկյանը, Արամայիս Տոնոյանը, Արմեն Շահգելդյանը, Հակոբ Մկրյանը, Համլետ Մխիթարյանը եւ Արթուր Քոչարյանը:

Գավաթի բոլոր խաղարկությունների լավագույն ռմբարկուների ցուցակը 37 գնդակով գլխավորում է Գեղամ Հովհաննիսյանը, որը վաղուց ավարտել է կարիերան: Ամենաշատ հանդիպում գավաթի խաղարկությունում անցկացրել է «Շիրակի» ներկայիս ֆուտբոլիստ Հովհաննես Թամազյանը, որը 79 խաղ է անցկացրել այս մրցաշարում:

Վաղը եզրափակիչում հանդես եկող ֆուտբոլիստներից շատերը հնարավորություն ունեն առաջին անգամ իրենց գլխավերեւում պահել Հայաստանի գավաթը: Թեեւ «Բանանցը» նախորդ տարի դարձել է գավաթակիր, սակայն թիմի կազմում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել նախորդ տարվա համեմատ, եւ թիմի հիմնական կազմը կիսով չափ փոխվել է:

Նախորդ երզափակիչները

1992թ. «Բանանց» - ՀՄԸՄ 2:0

1:0 - Արա Նիգոյան (79), 2:0 - Աշոտ Ավետիսյան (88)

1993թ. «Արարատ» - «Շիրակ» 3:1

0:1 - Հովհաննես Թամազյան (27), 1:1 - Համլետ Մխիթարյան (30), 2:1 - Արմեն Շահգելդյան (77), 3:1 - Արմեն Շահգելդյան (82)

1994թ. «Արարատ» - «Շիրակ» 1:0

1:0 - Կարեն Բարսեղյան (83)

1995թ. «Արարատ» - « Կոտայք» 4:2

1:0 - Էդուարդ Երիցյան (13, ինքն.), 2:0 - Հայկ Հարությունյան (28), 3:0 - Համլետ Մխիթարյան (44), 4:0 - Հակոբ Տեր-Պետրոսյան (77), 4:1 - Կարեն Բարսեղյան (86, 11մ), 4:2 - Կարեն Բարսեղյան (88, 11մ)

1996թ. «Փյունիկ» - «Կոտայք» 3:2

1:0 - Համլետ Մխիթարյան (45), 2:0 - Արսեն Ավետիսյան (52), 3:0 - Վարդան Խաչատրյան (59), 3:1 - Ռոբերտ Միրզոյան (84), 3:2 - Լեւոն Սարգսյան (85)

1997թ. «Արարատ» - «Փյունիկ» 1:0

1:0 -Սեդրակ Բաբայան

1998.թ «Ցեմենտ» - «Երեւան» 3:1

1:0 - Գագիկ Մանուկյան (32), 2:0 - Արմեն Սարգսյան (37), 3:0 – Նորայր Հոխոյան (64), 3:1- Արթուր Մինասյան (90)

1999թ. «Ցեմենտ» - «Շիրակ» 3:2

1:0 - Հայկ Հակոբյան (3), 1:1 - Արտյոմ Բեռնեցյան (6), 2:1 - Հայկ Հակոբյան (17), 3:1 - Արա Հակոբյան (44), 3:2 - Հակոբ Արտոյան (76)

2000թ. «Միկա» - «Զվարթնոց» 2:1

1:0 - Գրիգոր Մկրտչյան (33), 1:1 - Մհեր Ավանեսյան (44), 2:1 - Սարգիս Նորդիկյան (75)

2001թ. «Միկա» - «Արարատ» 1:1 (4:3, 11մ)

1:0 -Սամվել Նիկոլյան (54), 1:1 - Տիգրան Եսայան (56)

2002թ. «Փյունիկ» - «Զվարթնոց» 2:0

1:0 - Մամադու Դիավարա (18), 2:0 - Արտվազդ Քարամյան (45)

2003թ. «Միկա» - «Բանանց» 1:0

1:0 - Արմեն Պետիկյան (88)

2004. «Փյունիկ» - «Բանանց» 0:0 (6:5, 11մ)

2005թ. «Միկա» - «Կիլիկիա» 2:0

1:0 - Կարեն Զաքարյան (52, ինքն.), 2:0 - Յուրի Մագդիեւ (77)

2006թ. «Միկա» - «Փյունիկ» 1:0

1:0 - Արմեն Շահգելդյան (24)

2007թ. «Բանանց» - «Արարատ» 3:1 (լ.ժ.)

0:1 -Պիզելի Մարկոս (33), 1:1 - Սեմյոն Մուրադյան (88), 2: 1 - Արամ Բարեղամյան (108), 3: 1 - Սեմյոն Մուրադյան (117)