ՄԱՐԶԻՉԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
Աջակցիր «Ա1+»-ին«Ուլիսի» ակումբի գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը հրաժարական է տվել, որի գլխավորությամբ թիմը անցկացրած 4 հանդիպումներից 3-ում զիջել է մրցակիցներին:
Նա առայժմ չցանկացավ զրուցել իր հրաժարականի մասին: Փորձառու մասնագետի միայն հայտնեց, որ հավանական է շուտով աշխատանքի անցնի այլ թիմում:
Սուրեն Բարսեղյանի հեռանալուց հետո «Ուլիսը» առաջիկայում գլխավորելու է նրա օգնական Սեւադա Արզումանյանը, որը նախկինում աշխատել է «Արարատում»: Բարսեղյանը «Ուլիսը» գլխավորեց մեկ տարի առաջ: Երբ անհաջող մեկնարկից հետո թիմի գլխավոր մարզիչ Արսեն Չիլինգարյանը պաշտոնանկ արվեց, «Ուլիսը» պայմանագիր կնքեց Սուրեն Բարսեղյանի հետ, որի գլխավորությամբ թիմը 2-րդ շրջանում բավական հաջող հանդես եկավ Հայաստանի առաջնությունում, սակայն չկարողացավ հեռանալ նախավերջին 7-րդ հորիզոնականից:
Նոր մեկնարկած առաջնությունում «Ուլիսը» հաղթել էր միայն ետնապահ «Կիլիկիային», իսկ ահա «Փյունիկի», «Բանանցի» եւ «Արարատի» հետ հանդիպումներում «չոր» հաշիվներով պարտություններ էր կրել: