«ՊՈԼԻՏԵԽՆԻԿԸ» ԵՎ «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻՆ»
Աջակցիր «Ա1+»-ինԲասկետբոլի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց նոր մեկնարկած առաջնություններում աստիճանաբար ընդգծվում են առաջատարները:
Տղամարդկանց պայքարում բավական հաջող է հանդես գալիս «Պոլիտեխնիկը», որը նախ 75:51 հաշվով առավելության հասավ ՖԻՄԱ-ի նկատմամբ, ապա 57:40 հաշվով հաղթեց «Արցախին», 61:53 հաշվով` «Գյումրիին»: Այնուհետեւ «Պոլիտեխնիկը» մրցեց «Արաբկիր - ՖԻՄԱ»-ի հետ, որը եւս մինչ այս միավորներ չէր կորցրել: Լարված այս մրցավեճում ի վերջո հաղթեց անհամեմատ փորձառու «Պոլիտեխնիկը»` մրցակցին պարտության մատնելով 94:88 հաշվով:
Ամեն դեպքում «Արաբկիր-ՖԻՄԱ»-ն շատ լավ տպավորություն թողեց: Երիտասարդ բասկետբոլիստներով համալրված թիմը «Պոլիտեխնիկի» հետ միասին չեմպիոնության գլխավոր հավակնորդն է: Առայժմ անհաջող է հանդես գալիս ՖԻՄԱ-ն, որտեղ եւս հիմնականում հանդես են գալիս երիտասարդներ:
Կանանց պայքարում այս տարի եւս պայքարը ընթանում է «Գրանդ Քենդիի» եւ ԳՄԻ-ի միջեւ: ԳՄԻ-ին, որը ներկայացնում է Գյումրիի մանկավարժական ինստիտուտը, նախորդ առաջնության հաղթողն է : Առաջին շրջանի կենտրոնական խաղում «Գրանդ Քենդին» մեծ դժվարությամբ 63:57 հաշվով առավելության հասավ ԳՄԻ-ի նկատմամբ եւ դարձավ միանձնյա առաջատար: Կանանց պայքարում անհաջող է հանդես գալիս «Աջեռան», որը պարտվել է բոլոր 4 հանդիպումներում: