ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի մինչեւ 19-տարեկանների հավաքականն իր առաջին ընկերական հանդիպումն անցկացրեց Իտալիայի միջազգային ընկերական մրցաշարի շրջանակներում: Առաջին մրցակիցն իտալական «Մոնցա» ակումբի 19-տարեկանների թիմն էր: Մեր ընտրանին տարավ հաղթանակ 4:1 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում գոլերի հեղինակներ դարձան Տիգրան Ոսկանյանը (18), Էդգար Մալաքյանը (32), Լեւոն Հայրապետյանը (63) եւ Հայկ Չիլինգարյանը (86-11մ): Մեր ընտրանու հաջորդ մրցակիցը կլինի իտալական «Վիչենցա» ակումբի 19-տարեկանների թիմը:
Հայաստանի հավաքականի կազմում հիմնականում ընդգրկված են Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» ֆուտբոլիստները, որոնց թիվը հասնում է 11-ի, ուստի «Փյունիկի» մասնակցությամբ հանդիպումը Հայաստանի առաջնությունում հետաձգվել է:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ից 27-ը Հայաստանում տեղի կունենա մինչեւ 19 տարեկան հավաքականների Եվրոպայի առաջնության ելիտ ռաունդի յոթերորդ խմբի մրցաշարը, որտեղ մեր ընտրանին կմրցի Իսպանիայի, Թուրքիայի եւ Ուկրաինայի հավաքականների հետ: Ըստ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայք`ի հանդիպումները կայանալու են Աբովյանում եւ Աշտարակում, սակայն ամենայն հավանականությամբ Աշտարակի փոխարեն թիմերը հանդես կգան «Միկայի» մարզաբազայում: