Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՎԵՐՋԱԲԱՆ

Սպորտ

Հոկեյի Հայաստանի հավաքականի մասնակցությունը աշխարհի առաջնության որակավորման փուլում ավարտվել է մեծ սկանդալով: Հայաստանի հավաքականը Բոսնիայի մայրաքաղաք Սարաեւոյում այս երկրի եւ Հունաստանի հավաքականների հետ պայքարում էր 3-րդ դիվիզիոնում հանդես գալու համար:

Առաջին խաղում Հայաստանը վաստահորեն հաղթել է Բոսնիային 18:1 հաշվով, իսկ այնուհետեւ 5:8 հաշվով զիջել Հունաստանին: Հոկեյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ հույների հետ մրցավեճում մեր թիմը պարտվել կողմնակալ մրցավարության պատճառով. «Խայտառակ մրցավարությունը է եղել եւ հանդիպումը ընթացել է մի շարք միջադեպերով: Ի վերջո կազմակերպիչները որոշել են Հայաստանի հավաքականի երկու հանդիպումներում էլ պարտություն գրանցել 0:5 հաշիվներով»:

Սակայն, շուտով միջազգային ֆեդերացիան կքննարկի այս իրադարձությունները եւ ամենայն հավանականությամբ այս վճիռը չեղյալ կհայտարարվի: Բացառված չէ, որ Հայաստան – Հունաստան հանդիպումը վերախաղարվի, եւ մեր հոկեյիստները հնարավորություն ստանան հանդես գալ 3-րդ դիվիզիոնում: