19 տարի անց վանդակից դուրս բերեցին (տեսանյութ)
Կարմիր գրքում գրանցված բվեճի բնակության հասցեն այսօրվանից փոխվեց։ 19 տարի Հաղթանակի զբոսայգում ապրելուց հետո նա տեղափոխվեց Կենդանաբանական այգի: Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի աշխատակիցները բվեճին կենդանաբանական այգի են տեղափոխում փոխադարձ համաձայնությամբ: Կենտրոնի անասնաբույժ Հարություն Հովհաննիսյանը այս գործով է զբաղվում մոտ տասնհինգ տարի. «Վախենալու բան չկա, ընդամենը պետք է մեթոդն իմանալ, ինչը որ չգիտես միշտ էլ սկզբից վախեցնում է»: Բվեճի այս տեսակն ապրում է 70- 80 տարի, մասնագետի խոսքով նա արդեն բոլորել է եռեսունը, ցանկալի կլիներ, որ բվեճը վերադառնար մայր բնություն , սակայն աչքի վնասվածքի պարագայում դա հնարավոր չի լինի, իր գոյությունը չի կարող պաշտպանել։ Ասում են՝ աչքը վնասված է եղել, երբ նրան գտել են Հաղթանակ զբոսայգում։ Մասնագետը հավաստիացնում է, թեև կենդանաբանական այգին մայր բնությանը չի փոխարինի, բայց կանեն ամեն ինչ, որ բվեճը կյանքի մնացած մասն ավելի լավ անցկացնի: