Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

200 մլն վարկով ապառազինության մատակարարումները ավարտվել են․ ՊՆ փոխնախարար.razm.info

Պաշտոնական
azg-banak8

Ռուսաստանից ՀՀ զինված ուժերի համար 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկով նախատեսված սպառազինության մատակարարումները ամբողջովին ավարտվել են։Այս մասին մարտի 28-ի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Փախչանյանը։ Ավելի վաղ էլ` 2017-ի հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ 200 մլն ԱՄՆ դոլարի վարկի պայմանագրով Ռուսաստանից Հայաստանի զինված ուժերին սպառազինության մատակարարումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2018 թվականը: Հիշեցնենք, որ Ռուսաստանից 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկ վերցնելու համաձայնագիրը ստորագրվել է 2015-ին։

Վարկի շրջանականերում կնքվել է առանձին 18 պայմանագիր։ Հայկական կողմը կարող է ամեն առանձին պայմանագրով նախատեսված գումարի մինչև 90%-ը վճարել վարկի միջոցներից։ Վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով, իսկ գնումները կատարվում են են ռուսական ռուբլով անմիջապես արտադրողներից, առանց միջնորդների։ Ավելացնենք, որ 2017 թ․ մայիսի 18-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել Ռուսաստանից ներկրվող սպառազինությունը ավելացված արժեքի հարկից ազատելու մասին օրենքի նախագծի: Ռուսաստանի վարկով Հայաստանի պատվիրած զենքի ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։