Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրենքը սոցիալական երաշխիքներ կտա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
narin

«Սոցիալական աշխատանքի մասին» օրենքի նախագիծը սոցիալական աշխատողներին  ապահովության երաշխիքներ է ներշնչել, քանի որ իրենց աշխատանքը նրանք նաեւ ռիսկային են համարում: «Ռիսկը կապված նրա հետ, որ մենք գործ ունենք տարբեր խոցելի խմբերի հետ: Օրինակ՝ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց հետ, որ երաշխավորված չենք անգամ անվտանգության առումով: Կարող է՝ այդ անձինք դատարանով անգործունակ չեն ճանաչվել եւ համապատասխան հաստատությունում չեն: Ռիսկեր կան, որ տուն-այցերի ժամանակ հնարավոր է լինի հակազդեցություն, դիմադրություն եւ այլն»,- ասում է Սոցիալական աջակցության Նոր Նորքի տարածքային բաժնի պետի տեղակալ Արմինե Անդրանիկյանը:  Այսօր հրավիրված քննարկմանը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ սոցիալական աշխատանքը պետք է հստակ տարանջատել սոցիալական վարչարարությունից: Ըստ նախարարի՝ սա է օրենքի բուն էությունը: Ինչ վերաբերում է սոցիալական աշխատողի իրավունքներին ու պարտականություններին, ապա դրանք եւս կանոնակարգվելու են օրենքով: Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի խոսքով՝ սա առաջին անգամն է, երբ ոլորտում այդքան բուռն են ընթանում բարեփոխումները: