A
A
Զինծառայողի մահվան գործով 1 անձ է ձերբակալվել՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով. ՔԿ
Աջակցիր «Ա1+»-ինԶինծառայողի մահվան դեպքի առթիվ 2026 թվականի հունվարի 14-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
Վերջինս ձերբակալվել է:
Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Այդ մասին հայտնում են ՔԿ-ից։