A
A
Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվել է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓաստաբան Արամ Վարդևանյանի գրառումը՝ կից տեսանյութով․
«14 ժամ դատական նիստ` փաստաբանական թիմով:
Քաղաքական հետապնդման աբսուրդային ինտենսիվություն: Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք: Սա հերթական ինտենսիվ խափանման միջոցն է:
Ի դեպ Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին »,-գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ նախօրեին գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքը փոխվել էր կալանքով։
Դատախազությունը բողոքարկել էր Կարապետյանի նկատմամբ տնային կալանք և գրավ կիրառելու որոշումը և պահանջել էր նրան կրկին կալանավայր տեղափոխել։