A
A
«Շնորհավորում եմ բոլորիս»․ Նիկոլ Փաշինյան
Աջակցիր «Ա1+»-ինՆիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը․
Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով «Դրական», եւ հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում:
Սա լոկ վիճակագրական փոփոխություն չէ. սա մասնագիտական հավաստում է առ այն, որ Հայաստանի որդեգրած տնտեսական քաղաքականությունն ու ինստիտուցիոնալ կայունությունը միջազգային շուկաներում ձեռք են բերում որակական նոր կշիռ:
Այն վստահության հայտ է՝ ուղղված մեր պետության տնտեսական դիմակայունությանն ու քաղաքական կամքին։
Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ։ Շնորհավորում եմ բոլորիս։