Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Վիրավորանքն այն է, որ ինձ ներկայացնում են ահաբեկիչ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Դատախազները պահանջում են սահմանափակել Բագրատ Սրբազանի եւ մյուսների խոսքը:

Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվող դատական նիստում մեղադրողները դատավոր Կարեն Ֆարխոյան միջնորդություն ներկայացրին, որ  ընդհատի յուրաքանչյուրին, ով կխոսի քրեական գործի հետ կապ չունեցող հանգամանքների մասին, բացի այդ վիրավորական արտահայտություններ հնչեցնելիս կիրառվեն պատժամիջոցներ։

Այս միջնորդությանը հակադարձեց կալանքի տակ գտնվող Վահագն Չախալյանը՝ նշելով, որ իրենց ազատ տեղաշարժման իրավունքից են զրկել, հիմա էլ ցանկանում են խոսքի իրավունքից զրկել:

Գործով պաշտպանները եւս անհիմն համարեցին այս միջնորդությունը:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հավելեց, թեեւ մեղադրական կողմը վիրավորանքների մասին է խոսում, սակայն մեղադրյալի աթոռին հայտնվածներին են վիրավորել՝ կալանքի տակ պահելով, ահաբեկչության մեջ մեղադրելով։

Նրա խոսքերով՝ իր համար ամենամեծ վիրավորանքը եղել է այն, որ իրեն՝ 30 տարի ծառայած մարդուն կարող են անվանել հանցագործ, ահաբեկիչ:

Բագրատ Սրբազանը նշեց նաեւ, որ դատախազների այդ հայտարարությունը երեւի իրեն է ուղղված, քանի որ նախորդ անգամ մեղադրողներին ուղղված ` «տղամարդ լինելու» վերաբերյալ ելույթ է ունեցել:

Նա ներողություն խնդրեց, եթե ելույթը վիրավորական է եղել, միաժամանակ ավելացրեց, որ իր հետագա ելույթներն ավելի խիստ եւ սուր են լինելու: Մեղադրողը ընթերցում է գործում առկա իրեղեն ապացույցները: Գործով անցնող անձինք մեղադրվում են իշխանությունը զավթելու եւ ահաբեկչության մեջ