Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սամվել Կարապետյան
A A
Հասարակություն

Սամվել Կարապետյանն արդեն կալանավայրում է

Գործարար Սամվել Կարապետյանն արդեն կալանավայրում է, «Ազատությանը» հայտնեց փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Վերաքննիչ դատարանն այսօր բավարարել էր Գլխավոր դատախազության բողոքը, որով իրավապահները պահանջել էին վերացնել տնային կալանքը:

Իշխանության զավթման կոչի ու տնտեսական հանցագործությունների համար մեղադրվող «Տաշիր գրուպի» սեփականատերը տնային կալանքի տակ մնաց 17 օր: Տարեվերջին նրա փաստաբանները միջնորդել էին դատարանին ազատ արձակել նրան կալանքից: Դատավորը կիրառել էր տնային կալանք և 4 միլիարդ դրամ գրավ:

Դատախազությունը, սակայն, բողոք էր ներկայացրել վերաքննիչ, պահանջել բեկանել փաստաբանների միջնորդության հիման վրա հարուցված վարույթը, որով դատարանը տնային կալանք էր սահմանել, ինչպես նաև՝ վերադարձնել 4 միլիարդ դրամ գրավը: Դատախազության այս երկու պահանջն էլ վերաքննիչը բավարարել է:

Այս պահին դատարանը քննում է այսօր դատախազության ներկայացրած միջնորդությունը Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ: