Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր աշխարհը մտածում է Մարս մոլորակ թռչելու մասին

Հասարակություն
yuri-gagarin-600x405

Այսօր աշխարհը նշում է Տիեզերագնացության միջազգային օրը։ Առաջին մարդը, որ տիեզերանավով թռավ, ռուս օդաչու  Յուրի Գագարինն էր։ Նա երկրի ձգողական դաշտը հաղթահարեց 1961 թ. ապրիլի 12-ին՝ իր ծննդյան օրը։ Նրա տիեզերանավը 108 րոպեում մեկ պտույտ գործեց երկրի շուրջն ու վայրէջք կատարեց։ Մինչ  Գագարինի թռիչքը, սակայն,  1957 թ.-ից այդ նպատակով սկսեցին փորձարկել տարբեր կենդանիների։ Այդ տարի Լայկա անունով շունը դարձավ առաջին կենդանին, որ թռավ տիեզերք։ Հետո տիեզերքում հայտնվեցին երկու շներ՝  Լայկան ու Ստրելկան, որոնք 25 ժամ երկրի ուղեծրով պտտվելուց հետո ապահով վերադարձան երկիր։ 1969 թ. ամերիկացիները կարողացան մարդ իջեցնել լուսնի մակերևույթի վրա (կարծիքներ կան, որ ամերիկացիներն այն նկարահանել են երկրի վրա՝ որպեսզի ԽՍՀՄ-ից հետ չմնան)։ Առ այսօր դեպի լուսին կատարվել է 11 արշավանք։ Այժմ աշխատանք է տարվում Մարս մոլորակ թռչելու ուղղությամբ։ Նախատեսվում է այն իրականցնել առաջիկա 20 տարվա ընթացքում։ 2611060-R3L8T8D-650-1704116_original index