Իրանական գյուղի վրա արկ է ընկել. Իրանը զգուշավոր է
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ մամուլի խոսնակը հաղորդագրություն է տարածել, որում իր մտահոգությունն է հայտնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության սրման կապակցությամբ. «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ու Հայաստանին դադարեցնել մարտերը եւ անել ամեն հնարավորը՝ վերականգնելու համար խաղաղությունը». հաղորդում է իրանական farsnews կայքը: Farsnews գործակալության փոխանցմամբ, հակամարտության արդյունքում այսօր 3 արկ է ընկել իրանական գյուղի վրա, որ գտնվում է շփման գծի մոտ: Վիրավորների եւ նյութական վնասների մասին չի հաղորդվում: Իրանական կողմը որևէ մեկին այս հարցում չի մեղադրում։ Այսօր Հայաստանի պաշտպանության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանի հետ: Կողմերը մտահոգություն են հայտնել արցախյան ու ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ, ինչպես նաև քննարկել են երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր: