Բացել լրահոսը Փակել լրահոսը
1035586
A A
Պաշտոնական

Մարտունի համայնքին զրահատեխնիկայի կմախք կնվիրեն

Պաշտպանության նախարարությունը ԲՌԴՄ-2Ս-1 տեսակի զրահատեխնիկայի կմախքը կնվիրի Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքին։ Որոշման նախագիծն ընդգրկված է Գործադիր մարմնի վաղվա նիստում։

Համայնքի ղեկավարն է դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ համայնքում կառուցված հուշահամալիրի տարածքում տեղադրելու նպատակով տրամադրել չօգտագործվող զրահատեխնիկա՝ հուշահամալիրում կազմակերպվող հանդիսություններին առավել ռազմահայրենասիրական երանգ հաղորդելու համար:

Գույքի մնացորդային արժեքը գնահատվել է 2.625.000 ՀՀ դրամ։ Այն կազմաքանդման արդյունքում չի հանդիսանում պաշտպանական նշանակության եւ իր նշանակությամբ նախատեսված չէ գաղտնի աշխատանքների կատարման համար:

Որոշման նախագիծը Գործադիր մարմնի անդամներին կներկայացնի Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։