Բացել լրահոսը Փակել լրահոսը
APH
A A
Քաղաքականություն

ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարությունների համաձայնությանը հավանություն կտրվի

Գործադիր մարմինը վաղը հավանություն կտա «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների արդարադատության նախարարությունների համագործակցության մասին» համաձայնագրին։

Համաձայնագրի նպատակն է զարգացնել Անկախ Պետությունների Համագործակցության (այսուհետ՝ ԱՊՀ) մասնակից պետությունների արդարադատության նախարարությունների միջև համագործակցությունը՝ արդարադատության ոլորտում պետական քաղաքականության իրականացման, անձի եւ պետության իրավունքների ու օրինական շահերի ապահովման, իրավական տեղեկատվության և թվային նախագծերի վերաբերյալ փորձի փոխանակման ուղղություններով։ Նախագիծը Գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Արտաքին գործերի նախարարությունն էլ համաձայնագրի կնքման արտաքին քաղաքական նպատակահարմարության վերաբերյալ տրամադրել է դրական եզրակացություն։ . Արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարն ու Արդարադատության նախարարները կազմակերպելու են միջազգային պայմանագրի ստորագրումը: