Բացել լրահոսը Փակել լրահոսը
images (4)
A A
Հասարակություն

Վահան Տերյանին նվիրված ֆիլմի ստեղծման համար լրացուցիչ գումար է անհրաժեշտ

Մեծանուն հայ պոետ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի ծննդյան 140-ամյա հոբելյանի կապակցությամբ գրողին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման նպատակով լրացուցիչ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ներկայացված նախագծով առաջարկվում է լրացուցիչ 30 մլն դրամ։

Այդ իսկ պատճառով որոշման նախագիծ է ներկայացվել Կառավարություն։ Ֆիլմի ստեղծման համար արդեն տրամադրվել է 25 մլն 972 հազար դրամ, որով հեղինակները իրականացրել են ֆիլմի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաեւ նկարահանումների մի մասը, ներառելով Հայաստանում եւ Վրաստանում՝ պոետի ծննդավայրում եղած անհրաժեշտ տարածքներն ու հատկանշական իրադարձությունները: Այժմ սցենարական մտահղացման հիման վրա լիարժեք նյութի նկարահանման համար անհրաժեշտ է նկարահանումները շարունակել Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Օրենբուրգ), եւ տվյալ նկարահանումների ապահովման համար անհրաժեշտ է 30 մլն դրամ։ Ֆիլմի հետարտադրությունը եւ հանձնումը նախատեսված է 2027թ-ին: