Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բավրայի անցակետը փակ է վրացական կողմից

Հասարակություն
0fcf153ba7591ddd81d54b715b841571

ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ Վրաստանի տարածքում ուժեղ ձնաբուք է Նինոծմինդա-Ժդանովական ճանապարհահատվածում, ինչից ելնելով փակվել է Բավրայի մաքսակետի վրացական հատվածը: ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Հայաստան-Վրաստան սահմանի չեզոք գոտում գտնվող քաղաքացիների հետ: Նրանց տեղեկացրել են ստեղծված իրավիճակի մասին և խնդրել հետ վերադառնալ` հնարավոր խցանումներից խուսափելու համար: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը հորդորում է քաղաքացիներին առայժմ զերծ մնալ նշված ուղղություններով երթևեկելուց: Վրաստանի տարածքում իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: