Անահիտ Ավանեսյանը կգնա Կորեա
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 19-22-ը կգործուղվի Կորեայի Հանրապետություն (Սեուլ)՝ Համաշխարհային կենսառողջապահական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Այս մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Առողջապահության նախարարի՝ Կորեայի Հանրապետություն գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարվելու են 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
Ի դեպ, Անահիտ Ավանեսյանի` Կորեայի հանրապետություն գործուղման ճանապարհածախսը եւ գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
Գործուղումից վերադառնալուց հետո Առողջապահության նախարարը եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի Կորեայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։