Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանը 15-18 տարի լուսավորության վարկ կփակի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
yerevan1

4 մլն դոլար վարկ եւ 3 մլն դրամաշնորհ: Հենց այսքան գումար կծախսվի Երեւանի արտաքին լուսավորության ցանցը արդիականացնելու պիլոտային ծրագիրն իրականացնելու համար: Երեւանի 28 փողոցներ, ըստ ծրագրի, կունենան նոր՝ էներգախնայող լուսավորության համակարգ: Նոր համակարգի շնորհիվ Երեւանում կկարողանան ապահովել նաեւ շուրջօրյա լուսավորություն։ Քաղաքապետարանը վարկերը մարել պատրաստվում է հենց էլեկտրախնայողության հաշվին, ըստ նախնական հաշվարկների՝ վարկի մարումը 15-18 տարի կտեւի: Ստացված գումարի մոտ 50 տոկոսը կծախսվի ստորգետնյա թունելների ստեղծման համար, ինչից հետո հենասյուների վրայով անցնող լարերն այլեւս չեն լինի: Իսկ քաղաքում արդեն առկա ստորգետնյա թունելները քաղաքապետարանը չի կարող օգտագործել՝ տեխնիկական խնդիրներ կան։ Պիլոտային ծրագրի վերջնական արդյունքները կլինեն 2017 թվականի առաջին եռամսյակում։ Ավելին՝ տեսանյութով