Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հալեպի հաճախորդները նրան գտնում են այստեղ. դռանը փակցրել է՝ հալալ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
32

Առանց սուր բույրի բաստուրմա, տապակած սուջուխ, գառի աղիքով նրբերշիկ ու պիստակով երշիկ։ Հայաստանցիների համար այս անսովոր մսային տեսականին է առաջարկում սիրիահայ մսավաճառ Հակոբը: 2-3 շաբաթ մնալու նպատակով Հայաստան ժամանած Հակոբը սիրիական պատերազմի պատճառով արդեն 3 տարի է՝ ապրում ու աշխատում է Երեւանում։ 1 Հալեպի մշտական հաճախորդները այսօր էլ Հայաստանում են գտնում նրան Բյուզանդի 7 հասցեում. Սիրիական խանութի տեսականուց այստեղինը չի տարբերվում։ Հակոբը չի մոռանում նաեւ մահմեդական հաճախորդներին։ Դռանը փակցրել է՝ հալալ, սա նշանակում է, որ վաճառքում խոզի միս չկա, իսկ մնացած կենդանիները ոչ էլեկտրաշոկով են սպանվել, ոչ էլ սատկել են։ Շուկայական գներից մի փոքր ավելի բարձր գինն էլ պատճառ ունի։ 2 Հալեպցի հարեւանների հետ մինչեւ այսօր կապի մեջ է, նրանց զրույցներից   դրական կանխատեսումներ չի անում։ Քանի որ բիզնեսից էլ չի դժգոհում, ուստի Հալեպ վերադառնալու մտադրություն չունի։ Հակոբը վարձով է ապրում ու մտածում է հայրենիքում տուն գնելու մասին։ Ավելին՝ տեսանյութով