Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորը ցմահ ազատազրկվածի գործի վերաբերյալ տեղեկատվություն չի տալիս

Հասարակություն
mnacakan-martirosyan

Երբ է նշանակվել ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանին պատժի կրումից ազատելու գործով դատական նիստը։ Այս հարցին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը չի ցանկանում պատասխանել։ «Որեւէ տեղեկություն ձեզ տալ չեմ կարող, իրավունք չունեմ, կարող է սխալ մեկնաբանվել»,- այս մասին «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասաց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Հենց նրան է մակագրվել գործը։ Վերջին խոսքը դատարանինն է՝ կազատվի՞ պատժի կրումից Սողոմոն Քոչարյանը, թե՝ ոչ։ Իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեջ մեղավոր ճանաչված եւ ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանի մոտ հայտնաբերվել էր եւս մեկ անբուժելի հիվանդություն, որը ներառված է պատժից ազատվելու հիվանդությունների ցանկում։ Նա տառապում է նաեւ սրտի իշեմիկ հիվանդությամբ։ Օգոստոսի 27-ից «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող Սողոմոն Քոչարյանը չի կարողանում քայլել, նստել, նորմալ սնվել։ Նրան անընդհատ ցավազրկողներ են ներարկում։