Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պարտադիր չի միջոցառումը լինի, էդքան կարեւոր չի». Սոնա Շահգելդյանը՝ տոնի մասին

Կարևոր լուրեր Հասարակություն
Sona-Shahgeldyan

Երգչուհի Սոնա Շահգելդյանը պատրաստ է Էրեբունի-Երեւան տոնակատարությանը մասնակցել անվճար, որպեսզի իր համար նախատեսված հոնորարը փոխանցվի սահմանամերձ գյուղերին. «Ես առանց դրա էլ եմ շատ օգնում, պարզապես չեմ սիրում PR-ներ անել։ Ես կմասնակցեմ սիրով ու իմ հոնորարը կփոխանցեմ սահմանամերձ գյուղերին»։ «Ա1+»- հարցին, թե որքանո՞վ է ճիշտ այս օրերին ճոխ միջոցառում անցկացնել Երեւանում՝ երգչուհին պատասխանեց. «Չէ, կարծում եմ պետք չի միջոցառում անեն։ Ես քաղաքապետարանի աշխատակից չեմ, ես հարգում եմ իրենց որոշումը, իրենց միջոցառումները, եթե իհարկե լավ բան են անում, բնականաբար, բայց եթե լարվածա էդքան իրավիճակը, երեւի ամեն օրա լարված, ես չգիտեմ, չէ»։ Սոնա Շահգելդյանը խոստովանեց, որ տրամադրություն չունի սահմանային լարված իրավիճակի պատճառով. «Ես վատ եմ զգում ինձ մեր զինվորների համար, ես ինձ դնում եմ իրենց մայրերի տեղը, լուրջ եմ ասում, ուրիշ ձեւ եմ պատկերացնում էդ ամենը»։ Երգչուհին այդ միջոցառման փոխարեն առաջարկում է բարեգործական ակցիա կազմակերպել, որին նա սիրով կմասնակցի. «Եթե կարողանամ, մեր զինվորներին, մեր սահմանակիցներին, էդ մարդկանց էլի, մեր ժողովրդին ինչ-որ մի բանով օգնեմ, մեծ սիրով կօգնեմ»։ Ըստ երգչուհու Հայաստանում էլի շատ հարցեր կան, որոնց պետք է լուրջ լուծում տրվի. «Պարտադիր չի միջոցառումը լինի, էդքան կարեւոր չի։ Այսինքն՝ պետքա տեղին լինի էդ միջոցառումը, որ ինչ-որ բանի ծառայի, ամեն մեկը թող իրա վրա վերցնի ու հասկանա էդ ինչ ցավա»,- եզրափակեց նա։