Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այրվել է հեռուստացույցը, վիդեոնվագարկիչն ու պատուհանը

Կարևոր լուրեր Հասարակություն
5cc326b629ef23fa0336a21681d58c3b

Հունիսի 5-ին, ժամը 17.19-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.41-ին, մարվել` 18.05-ին: Պարզվել է, որ Հացառատ թաղամասի Բուռնազյան փողոցում` Հ. Կ.-ին պատկանող թիվ 3 տանն այրվել է ննջասենյակը և նախասրահը` 38 քմ մակերեսով՝  գույքով (հեռուստացույց, վիդեոնվագարկիչ և պատուհան):