Ինչո՞ւ են բնակիչները վախենում վերելակ նստել (տեսանյութ)
Բազմաբնակարան շենքերի բնակիչները, որոնք օգտվում են վերելակներից, չեն վստահում դրանց ապահովությանը։ «Ա1+»-ի հետ զրույցում ոմանք նշեցին, որ ամեն անգամ վախենալով եմ մտնում ու դուրս գալիս վերելակից. «Մի օր 20 սմ վերեւ է կանգնում, մի օր 20սմ ներքեւ, ահավոր է»,- ասաց մի կին, հավելելով, որ երբեմն, ինչ-որ մասեր փոխում են, բայց դա էլ վստահություն չի ներշնչում։ Ի դեպ, հիշեցնենք, որ ՏԿԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների , վերելակների եւ ճոպանուղինների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժինըն այս տարի բացասական եզրակացություն է տվել բազմաբնակարան շենքերի թվով 49 վերելակների, բայց թե, դադարեցվել են դրանց շահագործումը, թե ոչ՝ նրանք չեն հետեւել։ Մասնագետները զգուշացնելով բնակչությանը, իրենց գործը համարում են ավարտված, իսկ վերելակներից օգտվելու կամ չօգտվելու որոշումը բնակիչն ինքը պիտի որոշի։ Այլ պատասխանատուներ չկան։ Մանրամասները՝ տեսանյութում