Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էկոլուր. Ահազանգ Սևան քաղաքից. հատում են քաղաքի ծառերը (Լուսանկարներ)

Հասարակություն
49

Այսօր ԷկոԼուրը ահազանգ ստացավ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքից: Քաղաքի բնակիչներն առավոտյան տեսել են, թե ինչպես են հատում Նաիրյան փողոցի հաստաբուն ծառերը և բարձում բեռնատար մեքենաները: Սևանի քաղաքապետարանի ճարտարապետական բաժնի աշխատակիցը ԷկոԼուրին հայտնեց, որ հատվել է 6 ծառ: Ըստ նրա` ծառերը հատվել են այդ տարածքի (նախկին «Զիմ» գործարանի տարածքը) սեփականատիրոջ կողմից նորը տնկելու նպատակով: Պատճառը, ըստ նրա, այն է, որ ծառերը հաստաբուն էին և քայքայում էին շենքի հիմքը: 5   1   2   3   Լուսանկարները` Սեւան քաղաքի բնակչուհի Գոհար Մնացականյանի