Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կապան-Մեղրի ճանապարհին տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են

Հասարակություն
60094

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Կապան-Ծավ-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 53-րդ կմ հատվածում փլուզված ժայռաբեկորները ապրիլի 23-ին` ժամը 15:00-ի դրությամբ, Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները մաքրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: Այն երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն