Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կապան-Ծավ-Մեղրի ավտոճանապարհը երկկողմանի բաց է

Հասարակություն
ee008e3ea6dace5726e6a9b0976e8541

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Կապան-Ծավ-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 52,5-րդ կմ հատվածում փլուզված ժայռաբեկորները ապրիլի 13-ին` ժամը 12:00-ի դրությամբ, Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները մաքրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: Ճանապարհը երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային  միջոցների համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն