Ահազանգել են, թե այգի է այրվում
Մարտի 11-ին, ժամը 13.50-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի մոտակայքում այվում է այգի: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Օհանավան-Արտաշավան 5-րդ կմ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.18-ին, մարվել` 14.31-ին: Այրվել է 2000 ք.մ խոտածածկ տարածք: *** Մարտի 11-ին, ժամը 13.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 56/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Մարտի 11-ին, ժամը 15.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի 34-րդ շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Մարտի 11-ին, ժամը 15.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարկավագի փողոցի թիվ 125/1 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է՝ բանալին մնացել է փականի մեջ: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Մարտի 11-ին, ժամը 13.59-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մ-10 միջպետական ավտոճանապարհին` Աղնջաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ միջպետական Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի 34-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 3 քմ), որը չի խոչնդոտել երթևեկությանը: Հրշեջ-փրկարարները քարերը հեռացրել են ավտոճանապարհից: