Քննարկումները կավարտվեն ջրի սակագնի բարձրացմամբ. Առավոտ
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում անդրադառնալով ջրի սակագնի վերանայման հարցով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին «Երեւան ջուր» ընկերության կողմից ներկայացված հայտին, ասաց, որ հանձնաժողովը դեռեւս հարցը պետք է քննարկի, սակայն նման քննարկումները միշտ ավարտվել են սակագնի բարձրացմամբ։ «Միշտ հիմնավորում են, որ սակագների բարձրացումը շատ քիչ ազդեցություն կունենա ընտանեկան բյուջեի վրա։ Սակայն մենք արձանագրել ենք, որ 2010-2015 թվականներին սննդամթերքի գները արդեն աճել են 23 տոկոսով եւ արդեն ահավոր բեռ է սպառողների վրա։ Իսկ ջրի, գազի, հոսանքի սակագների բարձրացումը արդեն ավելի մեծ բեռ է հանդիսանում»,-վստահեցնում է Արմեն Պողոսյանը։ Սպառողների միության նախագահի խոսքով՝ պետական մարմինների կողմից հասարակության հետ չկա երկխոսություն. «Նրանք խոսում են առանց օպոնենտների, շատ է խոսվում քաղաքացիական հասարակության մասին, բայց այդ երեւույթը ես չեմ տեսնում»։ Ամբողջական հոդվածը` այստեղ