Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Սարգսյանը գիտեր՝ ինչպես լուծել օդաչուների հարցը. սպասել, մինչեւ կմեռնեն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
nkar-odachu

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին հաշմանդամություն ունեցող օդաչուները չեն կարողանում չհիշել։ «Դե ասել ա՝ ինչի՞ եք նայում իրանց գործերը, հերթով կմեռնեն՝ կփակվի գործը»,-հիշում է նախկին օդաչու Անդրանիկ Հովհաննիսյանը։ Գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր մինչեւ այս ամսվա սկիզբը լուծել օդաչուների խնդիրը։ 2006թ. նրանք չեն ստանում իրենց հասանելիք թոշակը։ «Ես համարում եմ, որ դա գումար չէ իրենց համար։ Ես հասկանում եմ, որ մեծ գումար է հավաքվում, բայց թող չքաշեին, թող 9-ը տարի չձգձգեին, տային ժամանակին։ Պարտքը այդպես է կուտակվում, եթե պարտք ես ու չես տալիս, պարտքը հա կուտակվելու է»,- ասում է Միխայիլ Անդրեասյանը։ Սնանկ ճանաչված «Հայկական ավիաուղիներ» ընկերության 60-ից ավելի օդաչուները հաշմանդամություն են ձեռք բերել աշխատանքի ընթացքում։ Իրենց գումարները պահանջող օդաչուներին   խոստացել են, թե պարտքը կմարվի, երբ վաճառվի սնանկ ճանաչված ընկերությանը պատկանող Սեւանում գտնվող հողատարածքը։ Կառավարության մոտ ամեն շաբաթյա ակցիաներին զուգահեռ՝ օդաչուները հայցով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հայաստանյան դատարաններում նրանք չեն կարողացել արդարադատություն գտնել։ Կառավարությունում այսօր օդաչուներին որեւէ պատասխան չտրվեց։ Նրանք հեռացան՝   հաջորդ շաբաթ կրկին ակցիա անելու վերաբերյալ հայտարարությամբ։