A
A
Լուսակիրների կարմիր ազդանշանն այսօր այլ նշանակություն ուներ
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած մարտի 8-ի տոնական միջոցառումների շարքում հաճելի անակնկալ է մատուցվել նաև կին վարորդներին: Երևանյան բանուկ փողոցների հատման վայրերում ու խաչմերուկներում նրանց ծաղիկներ ու շնորհավորական բացիկ են նվիրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից:
Այս ամենն արվել է լուսացուցային կարմիր ազդանշանի ժամանակ, որպեսզի բնականոն երթևեկությունը որևէ կերպ չխոչընդոտվի: Կին վարորդներից ոմանք նշել են, որ նման ուշադրության արժանացել են նաև նախորդ տարի այս օրը և շնորհակալություն հայտնել հերթական անակնկալի համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն