Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օդամղիչ ատրճանակով վտանգավոր բռնությո՞ւն է գործադրվել (տեսանյութ)

Հասարակություն
shant-krakox1

Նախորդ տարվա հունիսի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստը հետաձգվեց։ Դատավոր Արմեն Բեկթաշյանը մեկ այլ գործով գտնվում էր խորհրդակցական սենյակում։ Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանը մեղադրվում է խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու համար։ Հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, ծիծաղելի է համարում որդուն նման մեղադրանք առաջադրելը։ «Օդամղիչ ատրճանակից արձակած կրակոցը,որը թեթեւ քերծել է ոստիկանի, չի կարող վտանգավոր բռնություն լինել»,- «Ա1+»-ին ասաց նա։ Հիշեցնենք, որ դատավորը 10 ժամով Հայկ Կյուրեղյանին հեռացրել էր դատական նիստերի դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար։ Հայրը համոզված է՝ Հայկի նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում։ Դեռ պարզ չէ՝ երբ է նշանակվելու դատական նիստի հաջորդ օրը։