Ահազանգեր՝ օրվա տարբեր ժամերին
Փետրվարի 24-ին, ժամը 13.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները 1928 թ. ծնված Վ. Չ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Փետրվարի 24-ին, ժամը 11.25-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում` ճոպանուղու մոտակայքում, քաղաքացին դահուկով սահելիս ընկել և վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները ճոպանուղու թիվ 3 կայանի մոտակայքից 1976թ. ծնված Վ. Ա.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: *** Փետրվարի 24-ին, ժամը 09.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները 1928 թ. ծնված Վ. Չ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: