A
A
Նաիրիտցիների 6 հոգանոց խումբը մտավ նախագահական (տեսանյութ)
Նաիրիտցիներն այժմ նախագահականի մոտ են. դիմումների եւ նամակների ընդունման բաժնի պետ Աիդա Ասատրյանը նրանց առաջարկել է 6 հոգանոց խումբ կազմել եւ մտնել նախագահական՝ իր հետ հանդիպման։ Խումբն այս պահին ներսում է։ Նաիրիտցիներն ուզում են հստակեցնել իրենց 18- 24 ամիսների չվճարված աշխատավարձերի վճարման ժամանակացույցը։ Հիշեցնենք՝ վաղ առավոտից նրանք հավաքվել էին կառավարության մոտ, որտեղ նրանց ոչ ոք պարզաբանում չտվեց։ Մանրամասները՝ ավելի ուշ։