A
A
Մեծ վնաս գյուղացուն գիշերային հրդեհից
Փետրվարի 11-ին, ժամը 02.41-ին Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի Անդրանիկի փողոցում այրվել է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Ըստ ԱԻՆ-ի՝ հրդեհը բռնկվել է Զորավար Անդրանիկի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 4 տան մոտակայքում գտնվող խորդանոցի տանիքում, ինչից հարակից անասնագոմում ծխահարվել և սատկել են 1 խոշոր ու 2 մանր եղջերավոր կենդանիներ, 2 հավ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.00-ին, մարվել` 05.58-ին: Այրվել են խորդանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 200 քմ) և 25 փեթակ` մեղուներով: