Դասընթաց՝ զորակոչիկների եւ նրանց հարազատների համար
2015 թ-ի հունվարի 24-ին՝ շաբաթ օրը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կազմակերպում է դասընթաց զորակոչիկների եւ նրանց հարազատների համար: Դասընթացը տեղի կունենա Երեւան քաղաքում: Դասընթացի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին ու պարտականություններին, զորակոչիկների իրավունքների պաշտպանությանն առնչվող իրավական կարգավորումները, մասնավորապես. «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի դրույթներն առավել մատչելի ձեւով, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ 410 Հրամանի դրույթները, որոնցով կարգավորում է զինծառայությանը պիտանիության հարցը: Անդրադարձ կարվի նաեւ զինծառայության ընթացքում զինծառայողների իրավունքների պաշտպանությանը եւ բողոքարկման մեխանիզմներին: Անհրաժեշտության դեպքում ներկաներին դասընթացիից հետո կտրամադրվի իրավական աջակցություն անհրաժեշտության դեպքում կուսումնասիրվեն բժշկական փաստաթղթերը: Դասընթացին մասնակցել ցանկացող բոլոր անձանց խնդրում նախապես գրա: Գրանցվելու համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ Հասմիկ Կարապետյանին՝ զանգահարելով հետեւյալ հեռախոսահամարներով. 0322 4 22 68, 094 04 22 68, գրելով [email protected] էլ-փոստի հասցեին կամ կարող եք գրանցվել առցանց: