Անչափահաս երեխաներն ապրում են փլուզվող տանը (տեսանյութ)
Դուռն արդեն հուշում է, որ շենքում ամեն ինչ նորմալ չէ։
«Տան նստելու հետեւանքով տան դռները չեն փակվում,ամեն անգամ մարդ ենք կանչում տաշեն,որ փակել լինի»,- ահազանգում է Սարի թաղի 18 փողոցի 42 տան բնակիչ Անի Հայրապետյանը։
Տարին հենց սկսվում է, նրանք ահազանգում են, որ սողանքից շենքը փլուզվում է։ Տարին ավարտվում է, լուծում չի լինում։ Իսկ վթարային 4-րդ կարգի տանն ապրելը տարեցտարի վտանգավոր է դառնում։ Խոհանոցը տան ամենավտանգավոր հատվածն է։
Մաս – մաս փլուզվող այս տանը երկու անչափահաս երեխաներ կան։ 8 հոգանոց ընտանիքը, սակայն, չի պատրաստվում հեռանալ տնից, քանի որ ֆինանսներ չունեն այլ բնակարան գնելու։
«Քաղաքապետարանն ասում է, որ մենք համապատասխան ֆոնդ չունենք, դուք պետք է վերանորոգեք, բայց կա որոշում, որ տարերային գոտում գտնվող բնակիչներին տրամադրվի բնակարան»,-ասում է Անի Հայրապետյանը։
Կեսդարյա պատմություն ունեցող շինությունը նորոգել Հայրապետյաններն անիմաստ են համարում։ Վեց ամիս հետո նույն պատկերն է լինելու։ Սողանքը չի նահանջում։
