Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգելափակված ավտոմեքենան դուրս է բերվել

Հասարակություն
roads

Հունվարի 4-ին, ժամը 17.25-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյա թաղամասի «Սրբ. Գայանե» եկեղեցու մոտակայքում «Տոյոտա» մակնիշի 22SL202 պետհհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Դ.-ի ավտոմեքենան:   *** Հունվարի 4-ին, ժամը 08.36-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի մոտակայքում «Վոլկսվագեն» մակնիշի 33LV683 պետհհամարանիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել. տուժածներ չկան: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել Հ. Խ.-ի ավտոմեքենան: